Իրավապահները հաստատել են՝ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ տարածվել է կեղծ տեղեկություն, բայց հրաժարվել են քրեական գործ հարուցել՝ սուտ մատնության հատկանիշներով:
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Ավելի վաղ «Առավոտը» հաղորդել էր, որ ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում ստացվել է Աղվան Հովսեփյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրած հաղորդումը՝ ARMBLOG-ում հրապարակված «Սիրանուշին բռնաբարել է, հետո իր անձնական զենքով սպանել, որից հետո Աղվանի վարորդը նրան թաղել է ցեմենտի մեջ, Աղվան Հովսեփյանի կատարած նոր հանցանքներն ի հայտ են գալիս, մանրամասներ» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ:
Հրապարակումն արդեն հեռացված է կայքից;