Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել անկանխիկ գործառնությունների մասին նախագծի փաթեթին

Հունվար 11,2022 15:20

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հունվարի 11-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Անկանխիկ գործառնությունների մասին» եւ կից նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է կարգավորել երկրի տարածքում անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից` 300.000 ՀՀ դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, դրանց օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձեւով վճարումների, ինչպես նաեւ անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ հարաբերություններ:

Լրամշակված տարբերակով 2022թվականի հունվարի 1-ի փոխարեն օրենքն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից եւ տարածվելու է ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծերի փաթեթն ամբողջությամբ լրամշակվել է:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն ընդգծել է անկանխիկ գործառնությունների անհրաժեշտությունը: Նա առաջարկել է, որպեսզի գրավատները 2022 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 80 հազար դրամի չափով վարկերը քաղաքացիներին տրամադրեն բացառապես անկանխիկ եղանակով, 2023 թվականի հունվարի մեկից` 50 հազար դրամից ավելի, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից` 20 հազար դրամից ավելի վարկերը:

Առաջարկությունն ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:

Քննարկման եւ քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31