Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկած ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարի երկրորդ տուրից հետո 10 հոգուց բաղկացած ուժեղագույնների խմբում մրցաշարային աղյուսակը 2,0-ական միավորով գլխավորում են Ռուսաստանի ներկայացուցիչներ, միջազգային վարպետներ Սերգեյ Լոբանովը եւ Ռուդիկ Մակարյանը (լուսանկարում):
Հայաստանի հինգ մասնակիցներից միջազգային վարպետ Վահե Դանիելյանը եւ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը իրենց անվան դիմաց առայժմ գրանցել են 1,0-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ