Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակով սպառնալով՝ առանց վճարելու դուրս է եկել խանութից, 2 ժամ անց վերադարձել է ու հարձակվել խանութպանի եղբոր վրա

Հունվար 11,2022 14:28

Հունվարի 10-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Վանաձորի Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակարանում զենքով հարձակվել են իրենց վրա:

Ահազանգը տարածքային կարգով փոխանցվել է ոստիկանության Տարոնի բաժին։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։

Ժամը 13.15-ին տուժողից հաղորդում է ընդունվել։ Ըստ կնոջ՝ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, թաղամասի մի բնակիչ մտել է իրենց խանութ, պահանջել ծխախոտ, ապա առանց իր թույլտվության վերցրել է ծխախոտն ու այլ ապրանքներ։ Երբ տղամարդը ցանկացել է խանութից դուրս գալ, խանութպանը պահանջել է, որ նա վճարի ապրանքների համար։ Տղամարդը հանել է գրպանում պահվող դանակը, հարվածել տաղավարին դրված կշեռքին, հնչեցրել սպանության սպառնալիքներ ու հայհոյանքներ և առանց վճարելու դուրս եկել։

Դեպքից 2 ժամ անց տղամարդը վերադարձել է խանութ, շարունակել դանակը ձեռքում պահած հնչեցնել սպանության սպառնալիքներ, ապա խանութի բակում նկատելով խանութպանի եղբորը` սպառնալիքներ հնչեցնելով հարձակվել է նրա վրա։ Հարձակումը կանխելու նպատակով տղամարդն իր անվամբ հաշվառված «Բռունի» տեսակի գազային ատրճակակից կրակել է օդ։ Դանակավորը հեռացել է։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվել է տղամարդու ինքնությունը։ Ժամը 13.20-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը հայտնաբերվել է Դեմիրճյան փողոցում, բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին և ներկայացվել Լոռու մարզային քննչական վարչություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ավազակության հատկանիշներով։

Տղամարդը ձերբակալվել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Գազային ատրճանակը վերցվել է:

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31