Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որպես վկա պատրաստ եմ հանդես գալ տեսախցիկների առջև և պահանջում եմ, որ իմ կողմից տրամադրված վկայությունը արձանագրվի տեսաձայնագրությամբ. Զարուհի Փոստանջյան

Հունվար 11,2022 14:14

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների
քննության բաժնի ՀԿԳ քննիչ Հ.Կարապետյանին

Դիմում-Պահանջ
Վկա Զարուհի Փոստանջյանից

07.01.2022թ.-ին կազմված ծանուցագրի համաձայն` ես կանչվում եմ անմիջականորեն առաջացած կասկածի շուրջ որպես վկա հարցաքննության՝ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ Հ.Կարապետյանի մոտ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես կարող եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակում հանդես գալ որպես վկա ես պատրաստ եմ տրամադրել վկայություն առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ և աջակցել որպեսզի անգործության մատնված իրավապահ մարմինները կատարեն իրենց առաքելությունը:

Իրավապահ մարմինները՝ ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի, որը ինձ ճանաչել է որպես վկա կարող է ակնկալել իմ կողմից ստանալ տեղեկատվություն, որին ես տիրապետում եմ ի պաշտոնե` լինելով քաղաքական կուսակցության ղեկավար, որը հետևում է քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց գործունեությանը:

Իմ տեղեկությունները հիմնված են հանրային տիրույթում հրապարակված նյութերի վրա: Այդ տեղեկությունները վերաբերում են ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքացիական ամուսին` Աննա Հակոբյանի գործողություններին, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ և պատկանում են առանձնապես ծանր հանցագործությունների տեսակին` պետական դավաճանություն, տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ, պատերազմական հանցագործություններ և մարդկության անվտանգության դեմ հանցագործություններ:

Որպես վկա պատրաստ եմ հանդես գալ տեսախցիկների առջև և պահանջում եմ, որ իմ կողմից տրամադրված վկայությունը արձանագրվի տեսաձայնագրությամբ:

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31