Այսօր լրագրողները ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին հարցրեցին՝ եթե Թուրքիան, Ադրբեջանը խաղաղության դարաշրջան են սկսում, ձեզ համար ընկալելի՞ է, որ կրակում են հայկական գյուղերի ուղղությամբ: Նա պատասխանեց. «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը կայուն չէ, եւ ինձ համար ընկալելի է, որ կրակում են»:
Հարցին՝ բայց եթե խոսում են այն մասին, որ դրական ազդակներ են նկատում՝ Արման Սարգսյանն արձագանքեց. «Բոլորն էլ խոսում են: Իսկ դուք պատերազմող երկիր տեսե՞լ եք, որը խաղաղության մասին չի խոսում: Բոլորն էլ խոսում են: Ես չեմ ասում ձեւական են խոսում կամ չձեւական: Բոլոր երկրներն էլ խոսում են խաղաղությունից, սակայն ոչ բոլորն են իրական խաղաղություն տենչում: Մենք՝ ՀՀ-ն, իրականում ուզում է բացել խաղաղության դարաշրջան, ինչի ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ