Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր թվաքանակն այնպիսին չէ, որ այդ 100 զինծառայողի բացակայությունը ինչ-որ փոփոխություն ենթադրի սահմանին». ՊՆ փոխնախարարը՝ Ղազախստան զորք ուղարկելու մասին

Հունվար 11,2022 13:31

«Այս պահին եթե լարված լիներ սահմանային իրավիճակը, դուք տեղեկատվություն կստանայիք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը: Նա վստահեցրեց, որ ՊՆ-ն պաշտոնական տեղեկատվություն է տալիս ու ամեն ինչ հրապարակում, ուստի հորդորեց հետեւել ՊՆ-ի լրահոսին:

Հարցին՝ ռիսկային չէ՞ր Ղազախստան զորախումբ ուղարկել, երբ մեր սահմաններն այսօր պաշտպանված չեն՝ Արման Սարգսյանը պատասխանեց, որ հստակ թվաքանակը նշված է՝ 100 զինծառայող է ուղարկվել ու հստակ նշվել է, թե իրենք ինչ գործառույթ են այնտեղ իրականացնում. «Կարեւորագույն օբյեկտների պահպանության գործառույթ են իրականացնում: Ընդդիմադիրները կարող են այդ տրամաբանությամբ իրենց դիտարկումները ներկայացնել, բայց դրանում որեւէ ռիսկային խնդիր չկա: Մեր թվաքանակն այնպիսին չէ, որ այդ 100 զինծառայողի բացակայությունը ինչ-որ փոփոխություն ենթադրի սահմանին՝ լարվածության համար: Ես ծանոթ եմ քննադատություններին, եթե քննադատությանը հետեւենք՝ շատ ցավալի իրավիճակում ենք: Իհարկե, այդպես չի, պետք է քննադատությունը լինի օբյեկտիվ, ինչից իշխանությունը դասեր կքաղի»:

Մեր հարցին՝ ի՞նչ տրամաբանություն եք տեսնում, երբ մեր սահմաններին բերում ենք՝ ռուսներին ենք կանգնեցնում, իսկ մեր զինծառայողներին ուղարկում ենք ղազախներին օգնության՝ Արման Սարգսյանը պատասխանեց. «Ես ամեն ինչի մեջ տրամաբանություն տեսնում եմ»:

Հարցին՝ սահմանային իրավիճակը ո՞նց եք գնահատում այս պահին՝ փոխնախարարը պատասխանեց. «Վերջին ժամանակաշրջանում կարող եմ ասել՝ ոչ այնքան լարված, սակայն որեւէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել լարվածություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31