Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Թուրք դիվանագետը պաշտոնապես նշանակվեց հատուկ բանագնաց՝ Հայաստանի հետ բանակցելու համար

Հունվար 11,2022 12:57

Ermenihaber. Թուրք դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը պաշտոնապես նշանակվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի շահերը ներկայացնող հատուկ բանագնաց:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ հրամանն արդեն հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում (Resmi gazete):

Նախօրեին Սերդար Քըլըչը հանդիպում էր ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ: Այդ մասին հայտնել էր Թուրքիայի ՊՆ կայքը՝ զերծ մնալով հանդիպման օրակարգի վերաբերյալ որևէ տեղեկություն հրապարակելուց:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի կողմից նշանակված հատուկ բանագնացը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31