Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:
Ռազմիկ Նիկողոսի Դավոյան (հուլիսի 3, 1940, Մեծ Պարնի, Համամլուի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, հասարակական գործիչ։ Հայաստանի լենինյան կոմերիտմիության դափնեկիր (1971), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։
Կրթություն
Տարրական կրթությունը ստացել է Մեծ Պարնի գյուղում։ 1949 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լենինական, ուր ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1958 թվականին ավարտել է Լենինականի բժշկական ուսումնարանը բուժակի մասնագիտությամբ։ 1959-1964 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում։
Աշխատանքային գործունեություն
Կարդացեք նաև
1958-1959 թվականներին աշխատել է Լենինականում։ Ուսմանը զուգընթաց աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ։ Զուգահեռ աշխատել է նաև «Գրական թերթի» խմբագրությունում, որպես սրբագրիչ։
1965 թվականից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը։
1970 թվականից աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում։
1975-1990 թվականներին եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը։
1989 թվականին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։
1989 թվականից – «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահ։
1991 թվականից Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահ, 1994-1996 թվականներին` Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ, 1999-2003 թվականներին` Հայաստանի Հանրապետության Նախագահի Խորհրդական։
2000 թվականից Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս է։
Պարգևներ
• ՀԽՍՀ պետական մրցանակ, 1985
• Հայաստանի պետական մրցանակ, 2003
• Հայաստանի Պետական առաջին կարգի մրցանակն, 2010
• Հայաստանի «Մեսրոպ Մաշտոց» մեդալ, 1998
• Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալ, 2011
• «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2010)[2]։
• Հայաստանի վարչապետի հուշամեդալ (2015)
• Երևանի պատվավոր քաղաքացի (2017)[3]
Ստեղծագործական գործունեություն
Առաջին բանաստեղծությունը 1957 թվականին տպագրվել է Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն տպագրվել է 1963 թվականին։