Լրահոս
25-ամյա պատմություն
Օրվա լրահոսը

Անհնար է գերագնահատել ռազմական կրթության դերը ժամանակակից և մարտունակ բանակի ձևավորման գործում. Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նոր պետին

Հունվար 11,2022 12:18

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավար կազմին և կուրսանտներին է ներկայացրել կրթական հաստատության նոր պետ, գնդապետ Արթուր Երոյանին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անհնար է գերագնահատել ռազմական կրթության դերը ժամանակակից և մարտունակ բանակի ձևավորման գործում և ընդգծել, որ այդ առումով, հայաստանյան ռազմակրթական հաստատությունները կարևոր առաքելություն ունեն իրականացնելու։

Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ համալսարանի գործունեությունը մշտապես գտնվելու է իր ուշադրության կենտրոնում։

Սուրեն Պապիկյանը նաև շրջել է համալսարանի տարածքում, ծանոթացել կրթական պրոցեսի կազմակերպման առանձնահատկություններին և ուսումնական ծրագրերին, տվել հանձնարարականներ։

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31