ՀԱՊԿ առաքելությունը Ղազախստանում ավարտվել է, խաղաղապահ զորամիավորման դուրսբերման գործընթացը կսկսվի հունվարի 13-ից և կտևի առավելագույնը 10 օր: Այս մասին այսօր երկրի խորհրդարանում հայտարարել է նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևը:
Նրա խոսքով՝ երկրում հակաահաբեկչական գործողության սուր փուլը հաղթահարվել է, բոլոր շրջաններում իրավիճակը կայուն է:
Տոկաևը նաև նշել է, որ Ղազախստանը կարող էր կորցնել վերահսկողությունն Ալմաթիի նկատմամբ, եթե չդիմեր ՀԱՊԿ-ին, իսկ դա իր հերթին կարող էր հանգեցնել ամբողջ երկրի նկատմամբ վերահսկողության կորստին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ