Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն գովազդն արգելելով հարցը չի լուծվի, պետք է աշխատել հասարակության հետ». «Փաստ»

Հունվար 11,2022 10:09

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում հակածխախոտային օրենքը: Կառավարությունը պնդում է, որ ցանկանում է գործուն քայլեր կատարել և նվազեցնել ծխախոտի օգտագործումը և կանխել դրա հետևանքով առողջությանը պատճառված վնասները: Այս հրապարակմամբ անդրադառնալու ենք հունվարի 1-ից ուժի մեջ մտած վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքին՝ հարցի հոգեբանական կողմի առումով:

Հոգեբան Աննա Բադալյանը նշում է՝ խնդիրը պետք է բազմակողմանի դիտարկենք, որովհետև մեկ որոշումը չի կարող այն լուծել:

«Միայն գովազդն արգելելով հարցը չի լուծվի, պետք է աշխատել հասարակության հետ: Եթե ուսումնասիրենք, ապա ծխող մարդկանց պարագայում խնդիրները հիմնականում հոգեբանական են, հետո է դառնում նաև ֆիզիոլոգիական պահանջմունք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ գործ ունենք հասարակության տարբեր շերտերի հետ: «Ծխախոտի դեմ պայքարը պետք է սկսել դպրոցից և ընտանիքից: Դպրոցում ամեն ինչ պետք է շատ գրագետ կազմակերպվի, չպետք է գնալ «ոչի» ճանապարհով, քանի որ անչափահասներն ունեն հակադրվելու ունակություն, որը հարիր է իրենց տարիքին: Երբ դա արվում է դպրոցում՝ սովորելու պրոցեսի հետ զուգահեռ, երեխան դա ընկալում է որպես անհրաժեշտություն, գիտելիք, հմտություն, որը հետո կարող է դառնալ իր վարքի դրսևորման ձև: Այս կանոնը պետք է մտնի դպրոցից, ամրագրվի ընտանիքում, և իրենք կարողանան դա պահպանել հասարակության մեջ: Սա պետք է լինի առողջ ապրելակերպի կանոն: Պետք է բացատրել երեխային, պատասխանել հարցերին, թույլ տալ, որ նա հայտնի իր կարծիքը, օրինակներ բերել, ուստի ծխախոտի հրապարակային ցուցադրության և գովազդի արգելքն ընդամենը մի փոքրիկ շտրիխ է»,-եզրափակում է հոգեբան Աննա Բադալյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31