Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնտեսագիտական համալսարանին 12մլն դրամի վնաս է պատճառվել. դատարանը հաստատեց ռեկտոր Դ. Գալոյանի ապօրինությունը

Հունվար 10,2022 23:23

Այսօր՝ հունվարի 10-ին, ստացել եմ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, որով հաստատվել է, որ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ինձ աշխատանքից ազատելու իրավունք չի ունեցել: Որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Ցավոք ռեկտորի ապօրինության հետևանքն այժմ կրելու են բուհի ուսանողները, քանի որ այս ամբողջ ընթացքում կուտակված հարկադիր պարապուրդի գումարը, որը կազմում է շուրջ 12մլն ՀՀ դրամ վճարելու է ոչ թե ապօրինության հեղինակը, այլ բուհի ուսանողները՝ իրենց վարձավճարներից: Սակայն, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի ռեկտորը հետ վերադարձնի այդ գումարը ուսանողներին՝ իր անձնական միջոցներից, որովհետև այսպես շատ անարդար է, ուսանողները ռեկտորի անօրինականության պատճառով չպետք է տուժեն:

Դիանա Գալոյանն ինձ աշխատանքից ազատել էր, որովհետև ես չէի հանդուրժում համալսարանում կատարվող ապօրինությունները և բարձրաձայնում էի այն խախտումները, որոնք տեսնում էի:

Խաչատուր Ավետիսյան

 

Խաչատուր Ավետիսյանը 2019 թվականի  հունիսի 1-ից աշխատանքի էր անցել ՀՊՏՀ-ում որպես Տնտեսական և ինժեներատեխնիկական բաժնի գլխավոր էներգագետ-ճարտարագետ: Սակայն 2020 թվականի հունվարի 9-ին ծանուցում է ստացել, որ հաստիքի կրճատման պատճառով ազատվում է զբաղեցրած պաշտոնից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31