Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել թոշակառու Արշակ Խանզադյանը եւ հայտնել, որ հունվարի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, իր բնակարանում հյուրընկալված Վ. Մ-ն՝ օգտվելով իր քնած լինելու հանգամանքից, իր ննջասենյակից գողացել է 70.000 դրամ: Արշակ Խանզադյանից ընդունվել է հաղորդում:
Ըստ Aravot.am-ի՝ ոստիկանության աղբյուրի, Վ.Մ.-ն բերման է ենթարկվել, տվել խոստովանական բացատրություն և բաց թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: