Գեղասահքի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը մեկնարկելու է հունվարի 12-ին՝ Տալլինում:
Առաջնության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մրցաշարին մասնակցելու հայտ, ընդհանուր առմամբ ներկայացրել է 123 գեղասահորդ:
Հայաստանը մրցավայր գործուղել է մենասահորդ Սլավիկ Հայրապետյանին եւ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը, որոնք արդեն Էստոնիայի մայրաքաղաքում են: Ընդ որում, մեր երկյակը դեռ սեպտեմբեր ամսին Օբերստդորֆ քաղաքում անցկացված վարկանիշային մրցաշարում եկող ամիս Չինաստանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել: Այնպես որ, Եվրոպայի այս առաջնությունը Թինայի ու Սիմոնի համար նախապատրաստության հիանալի փուլ է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ