Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են Հայաստանին ներկայացնել թշնամի թուրքական աշխարհի համար». Նելլի Մինասյան. a1+

Հունվար 10,2022 19:00

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հունվարի 14-ին Մոսկվայում կքննարկեն տարածքների ապաշրջափակման հարցը։ «Ա1+»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Նելլի Մինասյանը՝ պարզաբանելով, թե որոնք են լինելու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրակարգի առաջանային հարցերը։

Նելլի Մինասյանն, անդրադառնալով Ղազախստանի նախագահի դիմումի հիման վրա ՀԱՊԿ-ի՝ սահմանափակ ժամկետով խաղաղապահներ Ղազախստանի ուղարկելու հանգամանքին,  նշեց, որ ՀԱՊԿ-ը մի քայլ առաջ անցավ Թուրքիայից և կարողացավ Ղազախստանում վերահսկողությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցնել։ «Նազարբաևը այս տարիների ընթացքում բազմավեկտոր քաղաքականություն է վարել և նրա թուրքամետ դիրքորոշումները բացահայտ են եղել։

Բացի այդ, նա թյուրքական աշխարհի ստեղծման կողմնակիցներից է եղել, և նա ամեն ինչ անում էր, որպեսզի թուրքական ազդեցությունը մեծանա։ Իսկ ղազախստանյան իրադարձությունները ճիշտ հակառակ էֆեկտն ունեցան, որ այդքան հեշտությամբ չեն տեղի ունենալու գործընթացները»,- ասաց փորձագետը և շեշտեց, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են Հայաստանին ներկայացնել թշնամի թուրքական աշխարհի համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31