Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեկորդային՝ 7,2% գնաճը 2021 թվականի ընթացքում». Տնտեսագետ

Հունվար 10,2022 18:35

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի հեճուկս կենտրոնական բանկի կանխատեսումների գնաճը շարունակվեց նաև 2021 թվականի ամբողջ չորրորդ եռամյսակի ընթացքում, արդյունքում՝ 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրանքների գնաճը կազմեց 7,2%(2011թ․՝ 7,7%), այդ թվում՝ սննդամթերքի և ալկհոլային խմիչքինը՝ 11,2%, ալկոհոլային խմիչքինը և ծխախոտինը՝ 9,3%, հագուստը՝ 8,1%, առողջապահությունը՝ 5,4%, տրանսպորտը՝ 9,1% և այլն։

Շարունակական գնաճի մասին է խոսում նաև այն, որ 2021 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ապրանքների գներն աճել են 1,6%-ով։

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.9%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 3.5% գնաճ։

Բանջարեղենի շուկայում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 40.0%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 16.4% գնաճ:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 19.8%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 2.2% գնաճ: Այսինքն՝ մրցակցության հանձնաժողովը հերթական անգամ ձախողեց շաքարավազի շուկայի մրցակցային իրավիճակի վերահսկողությունը։

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 10.2%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6% գնաճ: Հացի, մակարոնեղենի, ալյուրի, բրնձի և ձավարեղենի գները 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել են՝ համապատասխանաբար 9.1%, 9.5%, 9.7%, 13.4% և 23.7%-ով, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6%, 2.7%, 1.5%, 1.3% և 2.9%-ով:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 11.2%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6% գնաճ: 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կաթնաշոռի՝ 6.9% և պանրի 13.4%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ`1.1% և 2.8% գնաճ: Ձվի գինը 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել է 12.7%-ով, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ`1.0%-ով:

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 7.5%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ: Թռչնամսի գները 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել են 5.1%-ով, իսկ նոյեմբերի համեմատ՝ 1.2%-ով:

Յուղերի և ճարպերի շուկայում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 14.7%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ 0.5% գնաճ: Մարգարինի և այլ բուսական յուղերի գները 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել են 21.0% և 11.8%-ով, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.2% և 2.2%-ով:

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում գրանցվել է 31.4% գնաճ, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:

2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0.8% և 1.1%-ով։ 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 43.3% և 50.4%, իսկ հունվար-դեկտեմբերին 2020թ. հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 31.9% և 24.5% գնաճ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31