«Ազատություն». Հուլուսի Աքարը ընդունել է հայ-թուրքական երկխոսության համար Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին, տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության թվիթերյան էջը:
Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց ուղիղ բանակցելու համար երկուստեք բանագնացներ նշանակելու որոշման մասին: Այնուհետև հայտնի դարձավ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ է նշանակվել փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը, հայկական կողմի բանակցողն է խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում:
Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ