Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Ղազախստանի իրադարձություններին, ասել է, որ իրենց ցանկությունը այդ երկրում ժամ առաջ կայունության և խաղաղության հաստատումն է։
Չավուշօղլուն շեշտել է, որ այդ նպատակի իրականացման համար իրենք Ղազախստանին կաջակցեն թե՛ Թուրքիայի և թե՛ թյուրքական պետությունների կազմակերպության մակարդակով:
Ըստ թուրք նախարարի՝ այդ կազմակերպության անդամ երկրների խնդիրները Թուրքիան ընդունում է որպես իր սեփականը:
«Մյուս անդամ երկրների, այսինքն թյուրքական աշխարհի խնդիրները մեր խնդիրներն են: Ամբողջ աշխարհը դա տեսավ Ղարաբաղի հաղթանակի ժամանակ»,- նշել է Չավուշօղլուն: