Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ինձ համար ԲԴԽ որոշումը կանխատեսելի չէր. ես պատրաստ էի ցանկացած ելքի». Զարուհի Նախշքարյան

Հունվար 10,2022 17:23

«Ինձ համար ԲԴԽ որոշումը կանխատեսելի չէր: Բոլոր դեպքերում պատրաստ էի ամեն արդյունքի»,- Բարձրագույն դատական խորհրդի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը մերժեց արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Դատավորն ասաց՝ լավ է, որ նման որոշում է կայացվել միաձայն ու շարունակեց. «Իմ ցանկությունը կլինի այն, որ այսուհետ արդարադատության նախարարությունն ավելի մեծ ջանք գործադրի՝ կարգապահական վարույթների հարուցման դեպքում և ոչ թե հիմնական շեշտը դնի քանակի վրա, այլ հիմնավորվածության: Չի կարող դա ինքնանպատակ լինել, և արդարադատության նախարարն իրեն դուր չեկող անձանց հեռացնել համակարգից: Լիահույս եմ, որ մեր դատական իշխանության ներկայացուցիչները, իմ գործը տեսնելով՝ կլծվեն համոզմունքով և այլևս չեն հիասթափվի, համարձակ կլինեն և անկախ կշարունակեն գործել»:

Խոսելով դատավորների ընդհանուր ժողովի մասին՝ Զարուհի Նախշքարյանը տեղեկացրեց՝ պաշտպանելու է Ալեքսանդր Ազարյանի թեկնածությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31