Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Վարչապետի սյունիքյան այցը խոչընդոտողների դատաքննությունը կրկին հետաձգվեց

Հունվար 10,2022 17:15

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2021թ.-ի ապրիլի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Սյունիքի մարզի Մեղրի եւ Ագարակ քաղաքներ այցը խոչընդոտող անձանց դատաքննությունը։ Ամբաստանյալի աթոռին գտնվող 27 անձանցից մեկը անչափահաս է։ 27-ից 23-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։

4 ամբաստանյալի մեղադրանքը ավելի խիստ է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետեր՝խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից եւ զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով։ 27-ի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Հունվարի 10-ին նախատեսված նիստը չկայացավ։ Ամբաստանյալներից մեկը դիմել էր դատարան՝ միջնորդելով նիստը հետաձգել, քանի որ հիվանդության պատճառով չի կարող մասնակցել։ Նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանը հաջորդ դատական նիստը նշանակեց փետրվարի 4-ին։

Ավելացնենք, որ այս գործով դեռեւս կայացել է մեկ դատական նիստ անցած տարի՝ սեպտեմբերի 30-ին, որի ընթացքում դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը։ Դրանից հետո նշանակված եւս երկու նիստ՝ նոյեմբերի 2-ին եւ դեկտեմբերի 3-ին , հետաձգվել են տարբեր պատճառներով։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31