ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի՝ «Շշի Մելոյի» նկատմամբ շուրջ 2.5 տարի առաջ իրականացված սպանության գործով արդարացման դատական ակտ է կայացվել։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոռ Շահբազյանի նախագահությամբ, հրապարակել է վճիռը, համաձայն որի՝ ամբաստանյալներ Արթուր Մխիթարյանը, Ջեմսիկ Մարտիրոսյանը և Պետրոս Էլբակյանն արդարացվել են՝ սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի և գույքի դիտավորության ոչնչացման դրվագներով։
Ամբաստանյալներից մեկը՝ Ջեմսիկ Մարտիրոսյանը, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը) առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով։
Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին դատարանից։