Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Այս շենքը պիտի մաքրվի, այնպես, ինչպես պիտի մաքրվեն բոլոր դատարանների շենքերը». Ստեփան Սաֆարյան

Հունվար 10,2022 16:47

«Համարում եմ, որ այս շենքում այլևս արդարադատություն փնտրել հնարավոր չէ»,- Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) նախագահ Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը մերժեց արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Լրագրողների հետ զրույցում Ստեփան Սաֆարյանը վստահեցրեց՝ բոլոր իրավաբանները, որոնք կարդացել են միջնորդությունը, պնդում են, որ կատարված խախտումները սարսափելի են. «Ասում էին՝ տարբերակ չկա, որ ԲԴԽ-ն չհաստատի այս խախտումները: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նյութական իրավունքի խախտումը, արդարադատության նախարարության դատավարական իրավական խախտումները: Մեկ տասնյակի հասնող հոդվածներ ուղղակի տրորել անցել է, ուղղակի նկարել է արդարադատություն: Մեզ մոտ հիմա ևս երեք գործ կա, որոնք նույն դատավորի զոհերն են»:

Ստեփան Սաֆարյանը նշեց՝ դեռ խնայել է այդ դատավորին. մյուս երեք գործերն ավելի սարսափելի են, քան իրենը:

Ստեփան Սաֆարյանը հիշեցրեց, թե ինչպես է այս շենքի դիմաց գործընթացներ կազմակերպել, որի արդյունքում Գագիկ Հարությունյանը հեռացավ: Նա զգուշացրեց. «Եթե որևէ մեկը փորձեց արդարադատության հետ խաղեր տալ, հեռանալու է նույն ձևով, թող հարցնեն Գագիկ Հարությունյանին»:

Ստեփան Սաֆարյանը կասկածներ ունի, որ կամ Զարուհի Նախշքարյանի հետ իր ձևակերպմամբ՝ ԲԴԽ դատավորները լեզու են գտել, կամ ժամանակ են տվել նրան խորհելու իր հետագա գործունեության մասին:  Ստեփան Սաֆարյանը հավելեց. «ԲԴԽ դատավորներից մեկը ինքնաբացարկի ձևական միջնորդություն ներկայացրեց, որ ինքն այս գործով մասնակցել է, ևս մեկ դատավոր էլ է մասնակցել այս գործով, բայց միայն դատավորներից մեկի ինքնաբացարկն է ընդունվել: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը Զարուհի Նախշքարյանի դրած երկու բառերը, օրինակ՝ ներխուժում և այլն, հանել է: Արդյունքում Վերաքննիչը գտել է, որ հայցը իրավականից դուրս է եկել: Վճռաբեկ դատարանի դատավորը, որը մասնակցել է այս գործի քննությանը, և նրա բացարկը չի ընդունվել, նա անցնում է խորհրդակցական սենյակ, ո՞նց եք ուզում՝ ես ի՞նչ մտածեմ, թե ինչ է կատարվել»:

Ստեփան Սաֆարյանը վստահեցրեց՝ այս շենքը պիտի մաքրվի, այնպես, ինչպես պիտի մաքրվեն բոլոր դատարանների շենքերը ու ասաց. «Ես ուրիշ բանով չեմ զբաղվելու: Թող մոռանան, որ Ստեփան Սաֆարյանը զբաղվում է անվտանգության հարցերով, զբաղվելու եմ միայն իրենցով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Ստյոպայի վրա Արցախը հանձնելը, 1000-վոր զոհերը տենց չեն ազդել ոնց որ 600հազար դրամ տուգանքը։
    Ընդ որում տուգանքը լրիվա արդարա։ Լեզվինա տվել, թե բա Ձեզ սաունա չեմ հրավիրել բան, հիմա էլ ընկելա փրփուրներից թե բա ներխուժել բառը ինչա նշանակում։

    Ոնց որ Ստյոպային դատարանով պատժվելը դուր չի գալիս, երևի ուզումա տուժողի հարազատները իրեն հրավիրեն սաունա։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31