Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. Փաշինյանն իր ելույթում հաջողացրեց Ղազախստանում այս օրերին հորինված «ահաբեկիչներին», ըստ էության, հավասարեցնել Սիրիայից Արցախի դեմ բերված վարձկան-ահաբեկիչների հետ

Հունվար 10,2022 16:42

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանը, ՀԱՊԿ գագաթնաժողովի իր ելույթում, հաջողացրեց Ղազախստանում այս օրերին հորինված «ահաբեկիչներին», ըստ էության, հավասարեցնել 2020 թվականին Սիրիայից Արցախի դեմ բերված վարձկան-ահաբեկիչների հետ:

Գրողը տանի, չի կարելի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կազմակերպված, հավաքագրված ու Սիրիայից տեղափոխված վարձկան-ահաբեկիչներին հավասարեցնել Ղազախստանում ակնհայտորեն հորինված ահաբեկիչների ու հորինված օտարերկրյա միջամտության հետ:

Չի կարելի Բաքվին ու Անկարային հնարավորություն տալ ասելու, թե բա «որքան Ղազախստան դրսից բերված ահաբեկիչների մասին պնդումներն էին ճիշտ, այնքան էլ Արցախ բերվածների մասին պնդումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31