Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ում կարելի է կազմակերպել զինված խռովություններ, բայց այ Ղազախստանում չի կարելի, դե հիմա եկեք տրամաբանությունը հասկացեք». Ալումյան

Հունվար 10,2022 15:25

Ղազախստան հայ զինծառայողներ ուղարկելու որոշումից հետո քննարկվում է այն հարցը, որ վարչապետ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի Մարտի 1-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանից, Յուրի Խաչատուրովից, Սեյրան Օհանյանից, քանի որ զանգվածային անկարգությունների գործով նրանց գործողություներն են վիճարկվում, մինչդեռ ինքը նույնն է անում՝ զորք է ուղարկում Ղազախստան՝ ցուցարարներին ցրելու համար: Այս քայլով արդյոք Փաշինյանը չի՞ արդարացնում 2008-ի Մարտի 1-ին իշխանությունների գործողությունները:

Այսօր այս առնչությամբ լրագրողների հարցին ի պատասխան՝ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց. «Պարոն Փաշինյանը միշտ պնդել է, որ զորքը չի կարող օգտագործվել ներքին զինված խռովությունները ճնշելու համար: Բայց նույն պարոն Փաշինյանն իր գործողություններով, ըստ էության, ասում է, որ կարելի է Ղազախստանում Հայաստանի զորքերն օգտագործել՝ ներքին խռովությունները ճնշելու համար: Այսինքն, ըստ պարոն Փաշինյանի, Հայաստանում չեն կարող զորքերն օգտագործվել՝ Հայաստանի ներսում զինված խռովությունները ճնշելու համար, բայց կարող են օգտագործվել Ղազախստանում: Եվ երկրորդը՝ պարոն Փաշինյանը, ըստ էության հայտարարում է, որ Հայաստանում կարելի է կազմակերպել զինված խռովություններ, ինչը իր կողմից արվեց 2008-ի Մարտի 1-ին, բայց այ Ղազախստանում չի կարելի, դե հիմա եկեք տրամաբանությունը հասկացեք: Զուտ իրավաբանական տրամաբանությունը այս ամեն ինչի ինձ համար գաղտնիք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31