Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Զաքարյան. «Ովքեր ասում են` Շուշին հայկական չի, Արցախը երբեք հայկական չի եղել` ժեխ են եւ իրենց մեջ հայրենիք հասկացությունը չունեն»

Հունվար 10,2022 14:52

«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանը «Հայելի» ակումբում ասաց, որ ինքը հային տարբերում է ժեխից. «Ես միշտ ասել եմ, որ Հայաստանում հիմա տեսակի կռիվ է: Ժեխ են դարձել անհայրենիք, ստամոքսի հյութով մտածող մարդիկ, որոնց համար միեւնույն է, թե ազգանունը յան, ով կամ օղլիով կվերջանա: Կարեւորը՝ ստամոքսը լիքը լինի: Այս տեսակի կռիվն է: Ես ժեխ չեմ ասում նրանց, ովքեր սխալմամբ հավատացել են այս իշխանությանը:

Ով ասում է՝ Շուշին հայկական չի, ով ասում է՝ Էյվազլու ու եսիմ ինչ, ովքեր ասում են՝ Արցախը երբեք հայկական չի եղել, դրանք բոլորը ժեխ են, որոնք իրենց մեջ հայրենիք հասկացությունը չունեն: Իսկ մնացածը, որ ինչ-որ ձեւով դեռ հավատում են իշխող քաղաքական ուժին, շփոթված մոլորյալներ են եւ, ի վերջո, հետ են գալիս: Ես այս վերջիններին ժեխ չեմ ասում: Ժեխը անհայրենիքն է, ում համար տարբերություն չկա՝ վաղը նորից կլինի սովետ, կլինենք օսմանյան կայսրություն, վիլայեթ կամ գուբերնիա: Մի զանգված կա, որն անհամբերությամբ սպասում է, որ Սովետական Միությունն է վերականգնվելու: Բայց դրանք չեն պատկերացնում, որ եթե այսօրվա սահմաններով սովետը վերականգնվի, ոնց որ դատարկեցին Նախիջեւանը սովետի ժամանակ, նույն կերպ կդատարկեն Արցախի այն պստիկ կտորը, որ մնացել է, Սյունիքը, Տավուշը, Սեւանի աջ ափը կհանձնեն Ադրբեջանին, Հանքավանում ու Մասիսում գյուղերը կլինեն թուրքական: Նրանք այդ ամենը չեն պատկերացնում: Նրանց համար կարեւորը, որ իրենք արխային լինեն, ինչ-որ տեղից բան թռցնեն ու ստամոքսները լցնեն: Այդպիսիների համար հայրենիք հասկացությունը ստամոքսի այդ սահմանների մեջ է»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31