Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «Ազգային անվտանգություն» կուսակցությունը սկսում է քաղաքական ակտիվ գործողություններ

Հունվար 10,2022 14:27

18-րդ օրը բանտի մենախցում շատ է, թե քիչ, դժվար է ասել, բայց այն, որ մտածելու ժամանակ կա, անտարակույս է։ Միայն մի թերություն՝ ստացվող տեղեկատվությունը շատ սուղ է։

Այն, ինչ տեղի է ունենում Ղազախստանում, իմացա ուշացումով։ Մի փոքրիկ ռադիո ունեմ, որը այնքան էլ լավ չի աշխատում։ Ասեմ, որ Հայաստանի դավադիր իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի տեղեկատվության սղություն ունենամ։ Չնայած բանտի աշխատակիցների լավ վերաբերմունքին, զգացվում է, որ նրանք էլ չեն հասկանում, թե ինչ է կատարվում և ինչու են ինձ այստեղ պահում։
Մի խոսքով, կարծում եմ, հետագայում պետք է փոխենք պայքարի ձևերն ու եղանակները։ Պարզ երևում է, որ Հայաստանի դավադիր իշխանությունները թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ որդեգրել են այնպիսի քաղաքականություն, որի իմաստը՝ ներսում բռնություն և անօրինականություն, դրսում՝ զիջողականություն և բոլորի շահերի սպասարկում՝ ի հաշիվ մեր ազգային ու պետական շահի։

Քանզի այս էտապում դժվար է որևէ ազդեցություն ունենալ արտաքին քաղաքականության վրա, մեր ամբողջ ուժն ու էներգիան պետք է ուղղել ներքին քաղաքական զարգացումներ գեներացնելու ուղղությամբ՝ արագ և անարյուն իշխանափոխության հասնելու համար։

Հարկավոր է խմբեր ձևավորել ամեն մի մարզում առանձին-առանձին, բայց համակարգված աշխատելու սկզբունքով։ Աշխատելով միայն Երևան քաղաքում կենտրոն ունենալու սկզբունքով՝ անհնար է, շատ ավելի կարևոր են մարզերը։ Այդ գործը լավագույնս կարող է կազմակերպել այն քաղաքական և հասարակական կազմակերպությունը, որ ունի փորձ և կառույցներ Հայաստանի բոլոր մարզերում։

Ես հասկանում եմ՝ այս տողերը շատերի հայացքները կուղղեն կոնկրետ ուժերի վրա, այո, բայց դա է մեր ունեցածը, ուղղակի մենք միասին պետք է դրան նոր բովանդակություն տանք՝ այն լրացնելով մեզանով։

Այժմ ես առաջարկում եմ մեր կողմից սկսել հետևյալը․ «Ազգային Անվտանգություն» կուսակցությունը հայտարարում է անդամագրության, իր շարքերը համալրելու գործընթացի մեկնարկի մասին։ Մենք գրասենյակում ունենք կուսակցության ղեկավար մարմնի անդամներ (Ժաննա Ծառուկյան, Արսեն Մելիքսեթյան)։ Բացի դրանից՝ մեզ մոտ գալիս են շատ ու շատ համակիրներ, կարելի է ընդգրկել նաև նրանց։

Իմ դուրս գալուց անմիջապես հետո ես կնախաձեռնեմ նախ խորհրդակցություններ այլ կուսակցությունների հետ, և որ ամենակարևորն է՝ ձեզ հետ միասին նախաձեռնել մարզերում կառույցների ձևավորումը։

Հավատացեք՝ ամեն ինչ կստացվի։ Ես այլևս չեմ կասկածում, որ 2022-ը լինելու է մեծ փոփոխությունների տարի։

Մենք չենք կարող հապաղել և կգործենք իրավական, արդար, օրինական ու հզոր Հայաստան կերտելու համար։

Առայժմ այսքանը։

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ

07․01․2022թ․

«Նուբարաշեն» ՔԿՀ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31