Խաղաղապահ առաքելությունը Ղազախստանում կգտնվի սահմանափակ ժամկետով, իր գործառույթների կատարումից հետո այն դուրս կգա այդ երկրից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ համաժողովում:
«Ղազախստան է ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի զորամիավորումը, ցանկանում եմ ընդգծել, սահմանափակ ժամկետներով, այնպիսի ժամկետով, որը հնարավոր կհամարի դրա օգտագործման համար Ղազախստանի նախագահը, պետության ղեկավարը, Ղազախստանի ղեկավարը,- ասել է Պուտինը:- Իր գործառույթների կատարումից հետո անկասկած, ամբողջ զորամիավորումը դուրս կբերվի Ղազախստանից»:
Պուտինը նաև նշել է, որ բոլոր դաշնակիցներն էլ իրենց ներդրումն են ունեցել դրված առաջադրանքի կատարման գործում: Ըստ նրա՝ դա վկայում է այն մասին, որ «ՀԱՊԿ շրջանակում իրականացվող բազմամյա փութաջան աշխատանքը՝ անդամ պետությունների, այդ թվում` ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ամբողջական անվտանգության համակարգի ձևավորման շուրջ, արդյունքներ է տալիս»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ