Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության թուլացում չի նկատվում. Փաշինյան

Հունվար 10,2022 13:29

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության թուլացում չի նկատվում, և կազմակերպության երկրները շարունակում են բախվել սպառնալիքի նոր տեսակների հետ: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների առցանց համաժողովի ժամանակ:

«Ցավոք, պետք է փաստենք, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում չի նկատվում լարվածության թուլացում, և մենք շարունակվում ենք բախվել սպառնալիքի նոր տեսակների հետ: Ղազախստանի Հանրապետությունում ընթացիկ դրությունը մեզ մոտ առանձնահատուկ տագնապ և մտահոգություն է առաջացնում` հաշվի առնելով միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության մասին տեղեկությունները: Ոչ վաղ անցյալում մենք բախվել են մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների և զինյալների հայտնվելու հետ»,- ասել է Փաշինյանը:

Նա նաև ՀԱՊԿ առանցքային խնդիրներից մեկն է համարել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը և ընդգծել անդամ-երկրների փոխըմբռնման բարձր մակարդակը Ղազախստանում իրավիճակի կարգավորման գործում:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ says:

    Ծաղրանկարը լավն էր,ո՞վ է հեղինակը։

  2. Հայ says:

    Շնորհակալություն

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31