Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ռուսաստանը կորցներ Ղազախստանը, կկորցներ նաև ԵԱՏՄ-ն. Սուրեն Սարգսյան

Հունվար 10,2022 12:52

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ղազախական հեղափոխության միջազգային կոնտեքստը

Ղազախական հեղափոխությունը տապալեց այդ երկրի փաստացի նախագահ Նազարբաևին:

1.Հիմա, եթե Տոկաևը պահպանի իր պաշտոնը, (կարծես ամեն ինչ դրան է գնում) ապա առավելապես Ռուսաստանի շնորհիվ: Սա նշանակում է լինել կախված Ռուսաստանից համարյա այնքան, որքան կախված է Բելառուսը: Ի դեպ, հենց Ռուսաստանի շնորհիվ է Տոկաևը ստացել անսահման իշխանություն, և հենց Տոկաևն է այս պահին հեղափոխության հիմնական շահառուն:

2.Գոնե այս պահին Ղազախստանն, ըստ էության, կտրվել է թյուրքական աշխարհի շղթայից և դարձել է ռուսական աշխարհի ազդեցության գոտի (տես Թուրքիայի դիրքավորումը պան թուրքական զորքեր ստեղծելու անհրաժեշտության մասին):

Բնականաբար նման իրավիճակը խառնում է նաև Թուրքիայի խաղաքարտերը՝ նեոօսմանյան կայսրություն ձևավորելու ճանապարհին (տես թուրք-ադրբեջանական համատեղ հիստերիան):

3.Եթե Ռուսաստանը կորցներ Ղազախստանը, ապա նա կկորցներ նաև ԵԱՏՄ-ն, քանի որ առանց ԵԱՏՄ հեղինակ և երկրորդ ԵԱՏՄ տնտեսություն Ղազախստանի, այդ կառույցը չէր լինի:

Ի դեպ, ոչ ստաբիլ Ղազախստանը լուրջ մարտահրավեր է «չինական ճանապարհ և գոտի» նախագծի իրականացման համար և այս առումով, կարծում եմ, Ռուսաստանն ունի Չինաստանի լիակատար աջակցությունը՝ ամեն գնով իրավիճակը ստաբիլացնելու համար (տես Չինաստանի նախագահի ուղերձը):

Մի բան է պարզ: Կապ չունի, թե ով է բարձրացնում հեղափոխական ալիքը, կարևոր է, թե ով է կարողանում այդ ալիքը ճիշտ ժամանակին առավել օպերատիվ որսալ և վերցնել իր շահաբաժինը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31