«Մալենա, Մալենա», «Բրավո′, Մալենա»,- այսպիսի վանկարկումներով Seasons Park Station ձմեռային այգում «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթի հաղթող Մալենային դիմավորեցին նրա երկրպագուները:
Մինչ երկրպագուների հետ շփումները Մալենան հանդես եկավ մի քանի կատարումներով: Միջոցառումը կազմակերպվեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության նախաձեռնությամբ՝ Հանրային Հեռուստաընկերության հետ համագործակցությամբ:
Մալենան ձմեռային այգու բեմից հայտարարեց. «Այնքան անհավատալի ու անսպասելի է ինձ համար, որ նույնիսկ իմ մենահամերգը չէ, ես այդքան շատ երգ չեմ երգելու, բայց այսքան մարդ եկել է նրա համար, որ ինձ ուղղակի տեսնի: Ես շատ-շատ շնորհակալ եմ: Հիմա իջնելու եմ և բոլորիդ հետ նկարվեմ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ 15-ամյա երգչուհի Մալենան իր «Քամի-քամի» երգով ներկայացրել է Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում։ 2021 թվականի դեկտեմբերի 12-ին Մալենան հռչակվեց Wiwibloggs-ի ժյուրիի քվեարկության ֆավորիտը և դեկտեմբերի 19-ին Փարիզում կայացած Մանկական Եվրատեսիլ 2021 մրցույթին զբաղեցրեց առաջին հորիզոնականը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ