«Ա1+». Այսօր սահմանապահ Բերդավանի բարձունքին բացվեց իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը, օծվեց խաչքարը։
Այն կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ։
Կամիր ժապավենը կտրեցին, խաչքարի՝ ջրով և գինով լվացումն արեցին վեց նահատակների ընտանիքների անդամները։