ՌԴ ոստիկանության աշխատակիցները քրեական գործեր են հարուցել Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների պայթյունի սպառնալիքներով անանուն հաղորդումներից հետո, որոնք իբր կիրականացվեին, եթե այդ երկրների զորքերը դուրս չբերվեն Ղազախստանի տարածքից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 207-րդ հոդվածի 2-րդ մասով («ակնհայտ կեղծ հաղորդում ահաբեկչության ակտի մասին»)»,- ասել է գործակալության զրուցակիցը: Հոդվածի պատժամիջոցը նախատեսում է 500-ից մինչև 700 հազար ռուբլու չափով տուգանք կամ երեքից մինչև հինգ տարվա ազատազրկում: