Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հանուն համայնքում համերաշխության վայր ենք դնում մեր մանդատները». Փարաքարում «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները

Հունվար 09,2022 12:10

«Մենք մեր ավագանու բոլոր անդամներով վայր ենք դնում մեր մանդատները՝ հանուն մեր ժողովրդի, հանուն ձեզ, մեզ տված քվեի, որ չլինեն տարաձայնություններ մեկը մյուսի նկատմամբ: Մենք սա անում ենք համերաշխության ֆոնը պահպանելու համար»,- Փարաքար համայնքի ավագանու նիստի ընթացքում հայտարարեց Արմավիրի մարզի Փարաքար համայնքում երկու ընտրված համայնքապետերից մեկը՝ «Ապրելու երկիր» խմբակցությունից Վոլոդյա Գրիգորյանը:

Նիստի ընթացքում «Ապրելու» երկիր խմբակցությունը պնդում էր, որ նախորդ նիստը իրավազոր չի եղել: Վոլոդյա Գրիգորյանը պնդեց, որ արձանագրություն կազմվի, որ նախորդ նիստը եղել է ոչ իրավազոր ու ասաց. «Թող ամբողջ հանրությանը, աշխարհին պարզ լինի, թե մենք ինչ խախտումներով ենք այսօր նիստը շարունակում, որ այդ պատասխանատվությունը դուք կրեք: Նորից նույն պատմությունն եք դուք անում: Քանի որ դուք այս ձևով եք ընտրել, ես համերաշխության ֆոնը ստեղծում եմ, վերցնում իմ ուսերին հանուն մեր համայնքների, ժողովրդի ու մենք մեր բոլոր ավագանու անդամներով վայր ենք դնում մեր մանդատները»:

Վոլոդյա Գրիգորյանը հավելեց՝ շարունակելու են ապրել այս համայնքում ու նշեց. «Մենք դուրս ենք գալիս, ուզում եք քվեարկեք, ուզում եք՝ մի քվեարկեք: Դա ձեր խնդիրն է. Աստծո առաջ բոլորս պատասխանատու ենք»:

Նիստը շարունակվեց և «Դավիթ Մինասյան» ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները համայնքապետի միասնական թեկնածու առաջադրեցին Դավիթ Մինասյանին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31