Հունվարի 9-ին ժամը 04։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցում գտնվող «Պոլիգրաֆ» գիշերային ակումբում պայթուցիկ սարք է տեղադրված։ Ահազանգողը հայտնել է նաև, որ ինքն այդ տեղեկատվությունը ստացել է մոտ 30 րոպե առաջ։
Տեղազննման արդյունքում պարզվում է, որ ահազանգը կեղծ է։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, պարզել են կեղծ ահազանգի հեղինակին, որը ներկայացել է, որ ինքը լրագրող է և ցանկացել է մտնել գիշերային ակումբ, սակայն նրան թույլ չեն տվել, ինչից հետո կեղծ ահազանգ է տվել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում