Հունվարի 9-ին, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք՝ կատարված 4875 թեստավորումից։ Մեկ օրվա ընթացքում 133 մարդ առողջացել է, 2-ը՝ մահացել:
Մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345855 դեպք է գրանցվել, առողջացել է 332886 մարդ: Փաստացի բուժում է ստանում 3456 բուժառու:
Ընդհանուր առմամբ, ըստ առողջապահության նախարարության, կորոնավիրուսի հետևանքով 8001 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2604716 թեստավորում:
ՀՀ առողջապահության նախարարություն