«Ազատագրական շարժման» անդամ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի կառավարությունը սկսում է արձագանքել Մոնթեի անվան պաշտպանության համար իմ նամակներին․
Շարունակում եմ հետևողական պայքարը, որպեսզի Հայաստանի ազգային հերոս Մոնթեի վերաբերյալ կեղծ տեղեկությունները հեռացվեն Facebook, WhatsApp և Instagram սոցհարթակներից, իսկ դրանցում Մոնթեի նկար հրապարակողները չարգելափակվեն։
Հիշեցնեմ, որ ադրբեջանական և թուրքական ակտիվ աշխատանքի հետևանքով սոցիալական ցանցերում Մոնթեն համարվում է ահաբեկիչ, իսկ նրա մասին խոսողները կամ նրա նկար հրապարակողները արգելափակվում են։ Ես ինքս մի քանի անգամ այդ հարվածի տակ ընկել եմ։ 2020-ի դեկտեմբերին հարցում նամակներ էի ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին, ՊՆ-ին և ԲՏԱ-ին՝ խնդրելով պետական մակարդակով լուծում տալ այդ խնդրին։
Կարդացեք նաև
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ստացել եմ պատասխան, որը կարելի է մեկ բառով բնութագրել այսպես՝ զբաղվում ենք․․․ Թե ինչով է զբաղվում ՏՏ ոլորտում գործ անելու համար նախատեսված գերատեսչությունը, և ինչու մինչև այսօր Ֆեյսբուքում լուծված չէ այդ խնդիրը, երբ այն կարելի էր լուծել շատ արագ և պետական ամենաբարձր մակարդակով, մնում է անպատասխան։ Հասկանում ենք, իհարկե, որ եթե ՀՀ կառավարությունը ցանկանա, ընդամենը մեկ նամակ կամ զանգ է ուղարկելու նշածս սոցհարթակները կառավարող ամերիկյան ընկերությանը՝ ներկայացնելով դժգոհություն կամ անհանգստություն, որ Հայաստանի ազգային հերոսը սխալմամբ ահաբեկիչ է համարվում։ Այսքանը։
Շարունակելու եմ պարտադրել գերատեսչություններին, որ հայկական պետական ու ազգային շահերը առաջ տանեն, հակառակ դեպքում ազգային շահը գիտի, թե ազգուրաց պաշտոնյաները որտեղ են հայտնվելու։