Ռուսաստանի բնակիչ հայազգի բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը մահացել է Knockout Kings մրցաշարի ժամանակ ռինգում ստացած հարվածների պատճառով։ Բռնցքամարտիկը 11 օր գտնվել է կոմայի մեջ: Այս մասին Instagram-ում հայտնել է մարզիկի քույրը՝ Սվետլանա Պետրոսյանը:
Դեկտեմբերի 26-ին կայացած մրցույթի ժամանակ Արեստ Սահակյանը հակառակորդի կողմից գլխին հարված է ստացել, որից հետո ընկել է կոմայի մեջ։ Բժիշկներն ախտորոշել են ուղեղային այտուց և երրորդ աստիճանի կոմա և չեն կարողացել փրկել բռնցքամարտիկի կյանքը։
Նա կհուղարկավորվի Երևանում։
Աղբյուր` «Փաստինֆո»