Հունվարի 7-ին, ժամը 17:30-ից մինչեւ հունվարի 8-ը, ժամը 09:25 ընկած սահմանում գողություն են կատարել Վանաձորի Լոռվա խճուղի 4 հասցեում գտնվող խանութից:
Բանն այն է, որ նշված խանութը, որից կատարվել է գողությունը, գտնվում է ՃՈ եւ Վանաձորի ՀՔԲ տարածքում: Գողություն կատարած անձինք խանութը թալանել են հենց ոստիկանության աչքի առաջ:
Կարդացեք նաև
Դեպքի վայրում աշխատել են Բազումի ոստիկանության աշխատակիցները: Պատճառված վնասի չափը ճշտվում է:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ