«Անձամբ պատասխանեմ՝ ես թուրքին չեմ հավատում»,- Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով Թուրքիայի հետ ՀՀ իշխանությունների երկխոսության մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց ՔՊ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:
Հարցրեցինք՝ փորձե՞լ եք ձեր ղեկավարի՝ վարչապետ Փաշինյանի հետ խոսել այս թեմայով, ասել՝ թուրքի հետ ո՞նց եք բարեկամություն անելու՝ Մելքոնյանը պատասխանեց. «Ուրեմն մենք պետություն ենք, ունենք հարեւան պետություն, ուրեմն հավերժական թշնամի չի լինում, հավերժական բարեկամ չի լինում: Պետությունը պիտի ունենա իր շահերը: Պետության շահը որտեղ որ կա՝ ինքը պիտի այնտեղ լինի: Հանուն իր շահի պետք է բարեկամանա, հանուն իր շահի կարող է թշնամանա, մենք այդ բանով պետք է առաջնորդվենք: Մենք ասում ենք՝ բոլոր մեր հարեւանները թշնամի են, մենք պրծանք: Ո՛չ: Մենք պիտի բոլորին էլ, Իրանի հետ էլ, տո թուրքերի հետ էլ… 100 տարի մեր ուղեղի մեջ մտցրել են, թե թուրքերը ձեր թշնամիներն են, հա՜ լա՜վ, հասկացանք, թշնամու հետ չի՞ կարելի բան անել, ինչ-որ կապ ստեղծել: Հա ինչքա՞ն: Մենք մեր անցյալը բերում դնում ենք ապագայի հետ, ապագան տանում ենք անցյալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բեղերդ թրաշի մազերդ շեկացրա գնա թուրքերի մոտ բան անելու