Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նալբանդյանն արդեն ազատության մեջ է, իսկ մեր բողոքը դեռ չեն քննել. Ռուբեն Մելիքյան

Հունվար 08,2022 17:39

«Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

Երեկ հայտնել էի, որ նախկին գերի, մեր վստահորդ Ռոբերտ Նալբանդյանը նույն օրը՝ հունվարի 7-ին ազատվել է կալանքից։ Հիմքն այն էր, որ 1-ամսյա կալանքի ժամկետը լրացել է, իսկ առաջին ատյանի դատարանը մերժել էր քննիչի միջնորդությունը՝ երկարացնելու կալանքը։

Իսկ այսօր՝ հունվարի 8-ին, վերաքննիչ դատարանից ինձ տեղեկացնում են, որ դեռ դեկտեմբերի 15-ին մեր ուղարկած՝ սկզբնական կալանքի դեմ բողոքը քննվելու է երկուշաբթի օրը՝ հունվարի 10-ին։

Պատկերացրեցի՞ք զավեշտը։ Մարդն արդեն ազատության մեջ է, իսկ մեր բողոքը դեռ չեն քննել։

Նման խայտառակության ես պարզապես չեմ հանդիպել։ Մարդն ունի իր կալանքի վերանայման սահմանադրական իրավունք։ Ի՞նչ եղավ մեր վստահորդի այդ իրավունքը։ Ինչո՞ւ նա զրկվեց այդ իրավունքից։ Ո՞վ է դրա համար պատասխան տալու։ Ի՞նչ է անելու դատարանը, եթե, օրինակ, բավարարի մեր բողոքը։ Ռոբերտին նորի՞ց է ազատելու կալանքից։

Այս բոլոր հարցերը, իհարկե, ոնց որ պետք է, որտեղ որ պետք է, բարձրացվելու են, բայց այն «բարոյական ինքնավնասումը», որ որոշ մարդիկ իրենք իրենց հասցրեցին՝ ադրբեջանական զնդաններում տանջված մարդկանց նկատմամբ իրենց վարքագծով, վերականգնել չի լինելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31