Հունվարի 7-ին, ժամը 09.38-ին, ՀՀ ԱԻՆ «911» փրկարար ծառայությունից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծառայություն զանգած անձը հայտնել է, թե Փարաքարի ակումբի մոտ ռումբ է դրված:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ և ԱԻՆ փրկարարական խմբեր։ Փարաքար համայնքի մշակույթի տանը և հարակից տարածքի զննությամբ պայթուցիկ նյութեր և սարքեր չեն հայտնաբերվել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է փրկարար ծառայություն զանգած անձի ինքնությունը։ Ժամը 12.45-ին 41-ամյա կինը հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում և բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն