Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան և մեր սուվերեն տարածքի օկուպացիան մինչ օրս առկա է, ակնկալում եմ ՀՀ պաշտոնյաների դիմումը՝ ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործադրման մասով. Արամ Վարդևանյան

Հունվար 08,2022 16:13

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

2021 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարությամբ արձանագրվել է, որ. «Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս.թ. մայիսից ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք:»:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի (չշփոթել ՀԱԿՊ կանոնադրության հետ) 4-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի զինված հարձակման (ԱԳՐԵՍԻԱ) որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Նույն հոդվածի 2-րդ պարբերությունը «ակնկալում է» այդ հարցով անդամ պետության ԴԻՄՈՒՄ:

Նիկոլ Փաշինյանի նախկինում տարածած հայտարարությունները թեև փաստում են, որ Հայաստանը ՉԷՐ ԴԻՄԵԼ 4-րդ հոդվածի հիմքով, սակայն հաշվի առնելով հայտարարությունը, որ հենց Հայաստանը ու այս իշխանությունը «աշխատեցրեց ՀԱՊԿ մեխանիզմները» առաջացել է փաստացի նոր հանգամանք:

Հետևաբար` հիմք ընդունելով, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիան և մեր սուվերեն տարածքի օկուպացիան մինչ օրս առկա է, ակնկալում եմ նույն Հայաստանի պաշտոնյաների գործողությունները (դիմումը) ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործադրման մասով: Այս լեգիտիմ ակնկալիքը ունի բացառիկ հանրային պահանջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31