«Ազատություն». Ալմաթիում իրադրության որոշակի հանդարտեցման և ՀԱՊԿ զորախմբի՝ Ղազախստանի տարածքում տեղակայման ֆոնին այսօր հայտնի դարձավ երկրի ամենաազդեցիկ գործիչներից մեկի՝ Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ, նախկին վարչապետ Քարիմ Մասիմովի ձերբակալության մասին։
Ղազախական հատուկ ծառայությունների պնդմամբ՝ Մասիմովը և մի շարք այլ անձինք, որոնց անունները չեն հրապարակվում, «ձերբակալվել են պետական դավաճանության կասկածանքով»։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մասիմովին Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի պաշտոնից հեռացրել էր հունվարի 5-ին՝ Ալմաթիում և մի շարք այլ քաղաքներում լայնածավալ անկարգությունների բռնկումից մի քանի ժամ անց։
Մասիմովի կալանավորմանը նախորդեցին նախագահ Տոկաևի թիմին մոտ կանգնած մի շարք աղբյուրների տեղեկատվական արտահոսքերը, որոնց համաձայն հունվարի 5-ի անկարգությունների ժամանակ Ազգային անվտանգության մարմինները հանցավոր անգործություն են ցուցաբերել` թույլ տալով, որպեսզի ցուցարարները թալանեն գերատեսչության զինապահեստներից մեկը։
Կարդացեք նաև
Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: