Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր հաջող փոխպատվաստման հետևում մահվան ճիրաններից փրկված կյանք է. Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը նշում է ոսկրածուծի դոնորի օրը

Հունվար 08,2022 14:56

1999թ. դեկտեմբերին Երևանի Սարյան 1ա հասցեում բացվեց Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը, որը համահայկական նոր ծրագրի սկիզբ դրեց: Իսկ 2000 թվականի հունվարի 8-ին կամավորագրվեցին ցողունային բջիջների առաջին դոնորները և ՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 8-ը Հայաստանում նշանավորվեց որպես Ցողունային բջիջների դոնորների օր:

Հայկական ռեեստրը Ոսկրածուծի դոնորների համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է և 23 ամյա գործունեության ընթացքում ռեեստրը առաջնորդվել է մեկ կարգախոսով՝ գործունության բոլոր ասպարեզներում հետևել միջազգային ստանդարտներին:

ՈԴՀՌ-ի գործադիր տնօրեն Սևակ Ավագյան, Դոնոր Գայանե Այվազյան, Բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյան

2006 թվականին ռեեստրի HLA տիպավորման լաբորատորիան ստացավ Եվրոպական իմունոգենետիկների ֆեդերացիայի (EFI) հավատարմագիր, որով և Հայաստան բերեց որակի հսկման միջազգային քննություններին մշտական մասնակցության մշակույթը, որը ցանկացած լաբորատորիայի որակի միակ ցուցանիշն է ամբողջ աշխարհում: Իսկ արդեն 2007 թվականին բացվեց ցողունային բջիջների հավաքման, մշակման և պահպանման բաժինը: Այսպիսով, ցողունային բջիջների հավաքումը հնարավոր եղավ իրականացնել Հայաստանում:

Այսօր ռեեստրը հպարտությամբ կարող է խոսել իր ձեռքբերումների` կամավորագրված ավելի քան 32.000 դոնորների, 37 փոխպատվաստումների մասին: Ցողունային բջիջներ են նվիրաբերել մեր հայրենակիցները Հայաստանից, Իրանից, Միացյալ Նահանգներից, որոնց միավորում է մարդասիրությունը և մերձավորին օգնելու մեծ ցանկությունը: Յուրաքանչյուր հաջող փոխպատվաստման հետևում մահվան ճիրաններից փրկված կյանք է: Դա հնարավոր է դառնում տարբեր երկրներում գործող ցողունային բջիջների կամավոր դոնորների ռեեստրների համաձայնեցված և ճշգրիտ աշխատանքի շնորհիվ: Այս գործի նվիրյալները ձեռք-ձեռքի տված, չճանաչելով սահմաններ, ազգային պատկանելիություն կամ դավանանք, փորձում են գտնել այն մեկին, որ կյանքի հույս կպարգևի սպասման ցուցակներում գրանցված բազմաթիվ հիվանդների:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը իր ավելի քան 32000 դոնորներով աշխարհի 40 միլիոն կամավոր դոնորների փոքր, բայց կարևոր մաս է կազմում: Սրանք 40 միլիոն բարի սրտեր են՝ սպասումով, որ մի օր կկարողանան փրկել գոնե մի կյանք:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31