Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նամակ է հղել «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, որում դժգոհություն է հայտնել կուսակցության անդամ, Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի՝ «Ադրբեջանի տարածք» կատարած անօրինական այցի կապակցությամբ:
Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը տոներին այցելել էր Արցախ, որտեղ մի շարք հանդիպումներ էր ունեցել: Այդ հանգամանքը առաջ է բերել ադրբեջանական հանրության և այդ երկրի ղեկավարության խիստ դժգոհությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լուսանկարը՝ Վ.Միլոնովի ՖԲ էջից