Միջազգային ճգնաժամային խումբը թարմացրել է Լեռնային Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական շփման գծում բախումների, զոհերի և վիրավորների քարտեզը: Ըստ թարմացված տվյալների՝ 2020թ. նոյեմբերից մինչև այսօր ընդհանուր առմամբ զոհվել ու վիրավորվել է առնվազն 215 մարդ:
Մասնավորապես, այդ թվից զոհվել է 58 և վիրավորվել 64 զինվորական, ընդ որում, այս թվի մեջ ներառված են նաև ականների պայթյունների հետևանքով զոհերն ու վիրավորները: Նշվում է նաև, որ զոհվել է 36 և վիրավորվել 55 քաղաքացիական անձ, ընդ որում, այս թվի մեջ ներառված են ինչպես ականների պայթյունների միջադեպերը, այնպես էլ դիպուկահարի կրակից զոհերը:
Ըստ քարտեզի՝ ամենաշատ զոհերն ու վիրավորները գրանցվել են Վարդենիս-Քելբաջար հատվածում՝ 56 մարդ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ