Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայոց լեզուն այլընտրանքային քննություն է դառնում, սա խայտառակություն է. մասնագետներն ահազանգում են. «Առաջին լրատվական»

Հունվար 08,2022 10:29

Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ա. Մակարյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց, որ վրդովված է որոշումից, ըստ որի՝ Հայոց լեզուն այլընտրանքային քննություն է դառնում որոշ հումանիտար ֆակուլտետների ընդունելության ժամանակ։ «Այդպես չի կարելի, դա պարզապես խայտառակություն է։ Ինչպես կարելի է մայրենին ստորադասել օտար լեզին։ Անգլերեն կամ ինչ և ինչքան լեզու ասես կարելի է սովորել, բայց ինչպես Խաչատուր Աբովյանն է ասել. «Տասը լեզու իմացեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք»,- ընդգծեց բանախոսը։

Նա ասում է, որ իր համար անհասկանալի է՝ինչպես կարելի է օրինակի համար պատկերացնել իրավաբանի, ով վատ է տիրապետում կամ շատ վատ իր մայրենին։ Ըստ Մակարյանի՝ այդ պատկերն ենք ունենալու, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր դպրոցները չեն տալիս բավարար գիտելիքներ նաև «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։

Նա ուրախությամբ նշեց, որ անհամբեր սպասում է մոտ ապագայում Ազգային ժողով քննարկման ներկայացվող մի նախագծի, որով նախատեսվում է Հայոց լեզվի քննությունը պարտադիր դարձնել բոլոր բուհերում՝ անկախ կարգավիճակից, և լիահույս է ,որ այն կընդունվի միաձայն։

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի, որ բանավոր քննությունը դուրս է գալիս ընդունելության ցանկից, պարոն Մակարյանը պատասխանեց՝ միանշանակ բացասական։ Բանախոսը նախ՝ անհիմն է համարում սուբյեկտիվ գործոնի պատճառաբանությունը, քանի որ այն էլ հայ բանասիրականում նման խնդիր չի կարող լինել, հակառակը՝ամեն ինչ արվում է՝ ուսանողներին ընդառաջելու, բուհ ընդունելու համար։ «Բացի այն, որ սա գրականության, բանավոր օտար լեզուների իմացության վրա բացասաբար կազդի, այլև անցնող տարիների փորձը ցույց է տալիս, որ մարզերի երեխաները շատ հաճախ օտար լեզուների քննությանը չեն կարողանում լավ պատրաստվել և վտանգ կարող է առաջանալ, որ մեծ քանակ կազմի ցածր և անբավարար գնահատականները և արդյունքում կստացվի հակառակը՝ բուհեր ավելի քիչ թվով ուսանողներ կընդունվեն»,-նշեց Մակարյանը։

Թամարա ՂԱԶԱՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31