«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը
Բազմաթիվ հարցադրումների հանդիպեցի, թե որն է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը Ղազախստան զորախումբ ուղարկելու հարցում։
Հստակ եւ պարզ նշում եմ՝ «Հայաստան» խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն, բայց որեւէ հայ զինծառայող չպետք է մեկներ այդ երկիր, շատ հասկանալի պատճառով.
Ղազախստանը 44 օրյա պատերազմի ժամանակ հստակ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ։ Ղազախստանը շնորհավորել է Ադրբեջանին նոյեմբերի 9 -ին։
Կարդացեք նաև
Կարծում եմ մեր դիրքորոշումն ավելի քան պարզ է եւ հստակ։
Իմ կողմից ավելացնեմ, որ մենք այս իրավիճակում, երբ պատերազմի վերքերը չենք բուժել, հետեւանքները չենք հաղթահարել անգամ մեկ զինվոր չպետք է ուղարկենք արտերկիր, այն էլ Ղազախստան, որտեղ ընդամենը ներկլանային հարցեր են լուծվում։ Կրկնում եմ, ոչ թե միջկլանային, այլ ներկլանային։