Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործընթացներում հայկական ուժերի ներգրավվածությունը, որը ոչ այլ ինչ է, քան ռուսական արտաքին քաղաքական շահերի բավարարման հերթական փորձ.  Շանթ դաշինք

Հունվար 07,2022 23:07

2022 թվականի հունվարի 1-ից սկսած Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ցույցերը վերածվել են զանգվածային բախումների ցուցարարների և ուժային կառույցների միջև, որին հաջորդած ՂՀ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ՀԱՊԿ-ին ուղված բանավոր խնդրանքին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և որպես ՀԱՊԿ Անվտանգության Խորհրդի նախագահ սկսել է քաղաքական կոնսուլտացիաներ ՀԱՊԿ անդամ երկրների հետ՝ արդյունքում որոշում է կայացվել օգնության ուղարկել ՀԱՊԿ խաղաղապահ զորքերին. այսպիսով Նիկոլ Փաշինյանը ստանձնում է Կառույցի քաղաքական որոշման ողջ պատասխանատվությունը և ևս մեկ անգամ հարվածի տակ է դնում Հայաստանի միջազգային հեղինակությունը:

Շանթ Դաշինք ազգայնական կուսակցությունը, ՀՀ պետական, ազգային-անվտանգային շահերի բացակայության պայմաններում, խստորեն դատապարտում է

– ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի միջամտությունը այլ պետությունների ներքին կոնֆլիկտներին և ներքաղաքական խնդիրներին,

– Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործընթացներում հայկական ուժերի ներգրավվածությունը, որը ոչ այլ ինչ է, քան ռուսական արտաքին քաղաքական շահերի բավարարման հերթական փորձ:

Ամենևին չմոռանալով հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ղազախստանի Հանրապետության ընդգծված աջակցությունը Ադրբեջանին՝ ՀՀ ազգային առաջնահերթությունների տեսանկյունից նպատակահարմար չենք գտնում հայ և ղազախ ժողովուրդների միջև արհեստական թշնամանքի սերմանումը, որը հղի է վտանգավոր հետևանքներով. Քանի որ իշխանություններն անցողիկ են, քաղաքական իրադրությունները՝ փոփոխական, իսկ ժողովուրդների միջև հարաբերությունները՝ մնայուն:

Շանթ Դաշինք ազգայնական կուսակցությունն անընդունելի է համարում ժողովուրդների հիմնարար ազատությունների և ազատ կամարտահայտման իրավունքի ոտնահարման ու խոչընդոտման ցանկացած փորձ:

Գնահատելով իրավիճակը՝ պետք է փաստենք, որ Հայաստանն արդարացիորեն ուներ քաղաքական և բարոյական բոլոր հնարավորությունները խուսափելու տեղի ունեցող բոլոր գործընթացներից, որոնք ոչ մի´ կերպ չեն բխում մեր պետության շահերից, քանզի ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետության օգնության դիմումը ՀԱՊԿ-ին, որի լիիրավ անդամն է հանդիսանում նաև Ղազախստանի Հանրապետությունը, մնաց անպատասխան:

Շանթ Դաշինք ազգայնական կուսակցություն

07.01.2022թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31